Ողնաշարաբանության կլինիկա

Բաժանմունքի Գործունեությունը

Վ. Ավագյանի անվան ԲԿ-ի Ողնաշարաբանության կլինիկայում մեր պացիենտներին տրամադրվում է համաշխարհային մակարդակի համապարփակ խնամք ցանկացած տեսակի ողնաշարային վնասվածքների, խանգարումների և հիվանդությունների պարագայում:

Ունենալով հարուստ փորձ և բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, մեր մասնագետները բուժում են ողնաշարի նույնիսկ ամենաբարդ խնդիրներն ու հիվանդությունները:

Բաժանմունքների հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր տեսակի վերականգնողական բուժումներնը և վիրահատությունները։ Մասնագիտական ​​թիմի կողմից մանրակրկիտ դիտարկվում են վիրաբուժական և կոնսերվատիվ բուժման բոլոր տարբերակները՝ ապահովելու համար հնարավոր լավագույն արդյունքը:

Ո՞ր դեպքերում պետք է դիմել ողնաշարաբանին

  • Ողնաշարաբանին պետք է դիմել, եթե դրսևորվում են հանկարծակի առաջացած կամ երկարատև ցավ/անհանգստություն ողնաշարի ցանկացած հատվածում՝ ներառյալ մեջքի ստորին հատվածը, կրծքային հատվածը, պարանոցը․․․,
  • հոդերի, մկանների և ջլերի ցավի դեպքում,
  • գլխացավի դեպքում,
  • մեջքի հիվանդությունների կանխարգելման նպատակով, որոնց առկայության մասին արդեն տեղյակ է պացիենտը։

Մեր մասնագետները ձեզ համար կմշակեն ձեր կարիքներին համապատասխան, անհատականացված բուժման ծրագիր ցավի վերացման, ճողվածքների, ելուստների, արթրոզի և սկոլիոզի կանխարգելման, ողնաշարի մկանային ամրացման և ցանկացած այլ խնդրի վերացման համար:

Բուժումից հետո ստացվող արդյունքները

  • Կեցվածքի բարելավում
  • Ողնաշարի խնդրահարույց հատվածների լարվածության վերացում
  • Ողնաշարի, կապանների և հոդերի մկանային կորսետի ամրապնդում
  • Արյան շրջանառության, հոդերի սնուցման և կապանների բարելավում
  • Մկանային-կմախքային համակարգի ֆունկցիոնալ սովորությունների բարեփոխում
Բաժնի Աշխատակազմ

Բաժնի Աշխատակազմ

Անդրեաս Հորստ Դեկերս
Անդրեաս Հորստ Դեկերս
Ողնաշարաբանության կլինիկայի ղեկավար
Ենոք Սերյոժայի Աբրահամյան
Ենոք Սերյոժայի Աբրահամյան
Ողնաշարաբանության բաժանմունքի վարիչ
Սամվել Հրաչի Պետրոսյան
Սամվել Հրաչի Պետրոսյան
Օրթոպեդ-ողնաշարաբան, վնասվածքաբան