Անոթային վիրաբուժության կլինիկա

Բաժանմունքի Գործունեությունը

Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կլինիկան ունի հարուստ փորձ ցանկացած տեսակի անոթային խնդիրներ ունեցող պացիենտների համալիր բուժման հարցում: Մեր անոթային վիրաբույժները բժշկական օգնություն են տրամադրում բոլոր տարիքի պացիենտներին։

Մեր բազմամասնագիտական թիմը բաղկացած է բժշկական գիտությունների թեկնածուներից, բժշկական գիտությունների դոկտորներից, պրոֆեսորներից և այլ նորարար և փորձառու մասնագետներից։ Կլինիկայի մասնագիտական թիմը կիրառում է արդի տեխնոլոգիաներ՝ իրականացնելու ցանկացած տեսակի վիրահատություններ, այդ թվում՝

  • Երակների դասական վիրահատություն
  • Երակների լազերային վիրահատություն
  • Զարկերակային բաց վիրահատություն
  • Զարկերակային էնդովասկուլյար վիրահատություն
  • Մազանոթային ցանցերի սկլերոթերապիա
  • Մազանոթային աստղիկների սկլերոթերապիա Լիմֆատիկ դրենաժ և այլն:

«Ավագյան» բժշկական կենտրոնի անոթային և էնդովասկուլյար վիրաբույժները սերտ համագործակցում են սրտաբանների, նյարդաբանների, ռադիոլոգների և այլ մասնագետների հետ։ Միասին աշխատելու այս ավանդույթի արդյունքում մենք միշտ կարողանում ենք մշակել հաշվարկված և մեր պացիենտի անհատական կարիքներին հարմարեցված բուժման պլանն ու հոգ տանել խնամքի ճշգրիտ կազմակերպման մասին: Շատ դեպքերում պացիենտը կարող է գնահատել մեր աշխատանքի և իր առողջության արդյունքն ընդհամենը մի քանի օրվա ընթացքում:

Բաժնի Աշխատակազմ

Բաժնի Աշխատակազմ

Տիգրան Լևի Սուլթանյան
Տիգրան Լևի Սուլթանյան
Անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն
Տիգրան Աշոտի Քամալյան
Տիգրան Աշոտի Քամալյան
Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ