Քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) բաժանմունք
Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը զբաղվում է ԼՕՌ առողջապահական խնամքի բոլոր հարցերով։ Բաժանմունքի մասնագետներն իրականացնում են ճշգրիտ հետազոտություններից, ախտորոշումներից և փոքր կոնսերվատիվ ընթացակարգերից մինչև խոշոր վիրաբուժական միջամտություններ, ինչպես նաև լազերային վիրահատություններ։
Լազերային վիրահատությունները լրացուցիչ առավելություն ունեն, քանի որ դրանք հեշտ են, առանց տամպոնների կիրառման անհրաժեշտության, և հիվանդները կարող են վերադառնալ իրենց սովորական առօրյային առավելագույնը երկու ժամ հետո: Այս վիրահատություններից հետո հետվիրահատական վերականգնողական շրջանի կարիք չկա, քանի որ վիրահատական ընթացքն ամբողջությամբ առանց ցավի է ընթանում և գրեթե միշտ կարելի է բացառված համարել հետվիրահատական բարդությունների առաջացումը։
Բաժանմունքի մասնագետները հոգում են պացիենտի առողջության մասին նորագույն մոտեցումներով և արդի բժշկական սարքավորումներով։
Բաժնի Աշխատակազմ

