Մեր մասին
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2003թ․-ին՝ ի պատիվ «Հայրենական» պատերազմի մասնակից՝ բժիշկ Վլադիմիր Ավագյանի։
Բժշկական կենտրոնի հիմնադիրն նախագահը վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Վալերի Վլադիմիրի Ավագյանն է։
Բժշկական կենտրոնը մինչ այժմ զարգացման լուրջ ճանապարհ է անցել մշտապես շեշտը դնելով ոլորտի լավագույն մասնագետներին ներգրավվելու և վերջին սերնդի սարքավորումները ձեռք բերելու վրա՝ հաճախորդներին բարձրակարգ առողջապահական ծառայություններ մատուցելու և առողջ ու երջանիկ համայնք ձևավորելու համար։
«Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն բազմապրոֆիլ առողջապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է՝ հագեցած ժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով և ոլորտի լավագույն մասնագետներց կազմված թիմով։
Մենք կարևորում ենք նորարարությունը և զարգացումը, ուստի վերջին սերնդի սարքավորումների ձեռքբերումը, մեր մասնագետների վերապատրաստումն ու կարողությունների ուժեղացումը ԲԿ-ի համար մշտապես առանցքային դեր ունեն։ Կենտրոնը համագործակցում է արտասահմանյան մի շարք երկրների առաջատար կլինիկաների հետ, ինչը հնարավորություն է տալիս մեր մասնագետներին պարբերաբար մասնակցել միջազգային գիտաժողովների և վերապատրաստումների։
Մենք հավատում ենք թիմային աշխատանքի ուժին և հենվում միմյանց վրա: «Ավագյան» բժշկական կենտրոնը կարևորում է բազմամասնագիտական աշխատանքային մշակույթը, որտեղ տարբեր մասնագետներ ներդաշնակորեն աշխատում են միասին: Բարդ իրավիճակներում՝ ելնելով իրավիճակային առանձնահատկություններից, մենք ձգտում ենք ներգրավել մեր աշխատակիցների ողջ ներուժն ու գնալ կառուցողական թիմային աշխատանքի ճանապարհով՝ ստեղծելով ավելի անվտանգ միջավայր ավելի լավ առողջապահության կազմակերպման համար։
Բժշկական կենտրոնում գործում են հետևյալ բաժանմունքները.
- Անոթային վիրաբուժության կլինիկա
- Ողնաշարաբանության կլինիկա
- Էնդոսկոպիկ ուրոլոգիայի կլինիկա
- Աչքի էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) բաժանմունք
- Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք
- Ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունք
- Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
- Բջջաբանական ախտորոշման բաժանմունք
- Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
- ՄՌՏ ախտորոշման բաժանմունք
- ՀՇ (CT) ախտորոշման բաժանմունք
- Դուպլեքս սկանավորման բաժանմունք
- Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք (ԷՍԳ)
- Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք (սոնոգրաֆիա)
- Կոսմետոլոգիա
Բացի բաժանմունքների գործունեության շրջանակում կազմակերպվող բուժօգնությունը, ԲԿ-ն նաև տրամադրում է լրացուցիչ նեղ մասնագիտական բուժօգնության լայն շրջանակ։
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի առաքելությունն է ներդնել բոլոր ռեսուրսներն ու ջանքերը՝ ուղղված հաճախորդի լիարժեք կյանք վայելելուն, ուստի այստեղ մենք ձեր հարազատներին վերաբերվում ենք մեր հարազատների պես: «Ավագյան» բժշկական կենտրոնում բոլոր հիվանդները ընտանեկան և պաշտպանված միջավայրում են։
ԲԿ-ն միտված է լինել ձեր առողջության գործող սանդուղքը, որը քայլ առ քայլ բարձրանալիս դուք էլ ավելի եք մոտենում առավել առողջ և լիարժեք կյանք վայելելուն։ Որպես բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, մենք ձեր կողքին ենք ձեր առողջապահության յուրաքանչյուր փուլում։
Մեր տեսլականն է բարելավել մեր բոլոր պացիենտների կյանքի որակը՝ տրամադրելով համաշխարհային կարգի առողջապահության հոգատար և հաճախորդակենտրոն բուժօգնություն:
Այստեղ առաջնահերթություն է ամբողջապես հասկանալ պացիենտների կարիքները և հաշվի առնելով ողջ գործընթացն առաջարկել լավագույն բուժումը։
Մեզ համար սկզբունքային է մշտապես գերազանցել մեր հաճախորդների ակնկալիքներն ու ներդնելով կրկնակի ջանքեր նպաստել ավելի առողջ համայնքի ձևավորմանը:
Կլինիկայի արժեքներն են՝
- Հաճախորդի նկատմամբ հոգատարությունը,
- Նորարարությունը և շարունակական բարելավվումը,
- Մասնագիտական թիմի պրոֆեսիոնալիզմն ու զարգացումը,
- Թիմային աշխատանքը և բազմամասնագիտական աշխատանքային մշակույթը,
- Ճշգրիտ հաշվարկված ռիսկերն ու անվտանգ միջավայրի ապահովումը հիվանդի բուժման համար,
- Թափանցիկությունը,
- Ձեր գոհությունն ու առողջությունը։
Ավագ բժիշկներ


















