Օրթոպեդիայի բաժանմունք

Բաժանմունքի Գործունեությունը

Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ- օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են հենաշարժողական համակարգի հիվանդությունների և բնածին արատների ախտորոշում և բուժում, ներառյալ՝ ⮯

  • Ջլերի բոլոր տեսակի վնասվածքների վերականգնում,
  • Խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ՝ հիմնականում ծնկան և ուսահոդերի արթրոսկոպիկ/էնդոսկոպիկ միջամտություններ,
  • Մենիսկների, ներհոդային կապանների և ջլերի վնասումների վերականգնում արթրոսկոպիկ/էնդոսկոպիկ եղանակով,
  • Առաջային խաչաձև կապանի պլաստիկա ծնկան հոդի և պտտող մանժետի ջլերի վնասումների դեպքում,
  • Սովորույթային հոդախախտների բուժում էնդոսկոպիկ ճանապարհով,
  • Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում՝ ծնկան և կոնքազդրային հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններով, արթրոզների հետևանքով մաշված/դեֆորմացված հոդերի փոխարինում արհեստական հոդամակերեսներով։


Էնդոսկոպիկ վիրահատությունները կատարվում են հատուկ արթրոսկոպ սարքավորումով, որը թույլ է տալիս մի քանի փոքր անցքերով տեսախցիկը մտցնել հոդ, հայտնաբերել խնդիրը և էնդոսկոպիկ եղանակով կարգավորել այն։

Բաժանմունքում օգտագործվում են Zimmer և Arthrex ապրանքանիշերի իմպլանտները, որոնք առաջատարներն են աշխարհում։

Oրթոպեդիայի բաժանմունքի մասնագիտական թիմը, ժամանակակից սարքավորումների և մեթոդների կիրառության հարուստ փորձով, պատրաստ է ապահովել բարձրակարգ բուժօգնություն և նպաստել պացիենտների առողջության վերականգնմանը։

Բաժնի Աշխատակազմ

Բաժնի Աշխատակազմ

Արսեն Գևորգի Վահրամյան
Արսեն Գևորգի Վահրամյան
Օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ
Գրիգոր Արթուրի Ավետյան
Գրիգոր Արթուրի Ավետյան
Օրթոպեդ, Վնասվածքաբան