Էնդոսկոպիկ ուրոլոգիայի կլինիկա
Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ ուրոլոգիայի կլինիկան ունի հարուստ պրակտիկա տղամարդկանց և կանանց միզուղիների խնդիրների և տղամարդկանց վերարտադրողական օրգանների խանգարումների գերճշգրիտ ախտորոշման և հաշվարկված բուժման գործում:
Քաղցկեղի բուժումից մինչև պտղաբերության վերականգնում, երիկամաքարային հիվանդության բուժումից մինչև անմիզապահության բուժում և նույնիսկ տղամարդու միզասեռական օրգանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ մասնագետների կողմից տրամադրվող առողջապահական խնամքը վերաբերում է ուրոլոգիայի բոլոր ասպեկտներին:
Կլինիկայի անձնակազմը համալրում են բազմաթիվ ենթամասնագիտություններում վերապատրաստված ուրոլոգներ, որոնք մասնագիտացած են նորագույն վիրաբուժական սարքավորումների օգտագործման մեջ:
Փորձագետների հմուտ թիմն ըստ պացիենտի կարիքների համագործակցում է ԲԿ-ի այլ մասնագիտական ոլորտների բժիշկների հետ, որպեսզի տրամադրի ցանկացած պացիենտի խիստ բարդ կարիքներին համապատասխան խնամք։
Բաժանմունքի մասնագետներն ունեն հարուստ փորձ և իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր արդի սարքավորումները ճշգրիտ հետազոտություններ իրականացնելու և ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս միշտ բացահայտել լավագույն, հաշվարկված բուժման տարբերակը և ստանալ կանխատեսելի արդյունքներ։ Որպես նորագույն վիրաբուժական սարքավորումների կիրառման առաջամարտիկներ՝ կլինիկայի մասնագետները հզորացրել են առողջապահության ներկայիս ստանդարտները:
Այստեղ ժամանակակից մեթոդներով ախտորոշվում և բուժվում են ուրոլոգիական հիվանդությունների լայն շրջանակ, այդ թվում՝
- Երիկամաքարային հիվանդություն
- Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա (գերաճ)
- Արական անպտղություն
- Էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ)
- Շագանակագեղձի քաղցկեղ
- Միզապարկի քաղցկեղ
- Ամորձիների քաղցկեղ
- Երիկամների քաղցկեղ
- Միզուղիների անմիզապահություն և այլն:
Բաժնի Աշխատակազմ





