Աչքի էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության կլինիկա

Բաժանմունքի Գործունեությունը

Ավագյան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության կլինիկայում աչքի լույսը վերականգնելու հնարավորությունն այն ընտրությունն է, որը կատարում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև օտարերկրյա պացիենտներն են Հայաստան գալիս հատուկ այդ նպատակով։ Սա պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից առաջինը մեր հարուստ փորձն ու վստահությունն է, որը մենք վաստակել ենք տարիների ընթացքում։ Բացի այդ, մեր ժամանակակից տեխնիկան ոչնչով չի զիչում միջազգային այլ կլինիկաների սարքավորումներին, իսկ վիրահատությունների արժեքը շատ ավելի մատչելի է։

Սկսած 2001 թվականից բժշկական կենտրոնում ներդրվել է աչքի Էքսիմեր-լազերային միկրովիրաբուժությունը, որը նախատեսված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկման համար։ Այս վիրահատութունը միտված է ազատել պացիենտին ակնոցից և կոնտակտային ոսպնյակներից:

Մեր նպատակն է վիրահատությունը կատարել մեկ անգամ և այնպես, որ տեսողությունը ծառայի մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։ Այս պատճառով մեր պացիենտները վիրահատությունից հետո մնում են մեր մասնագետների հսկողության տակ։ Վիրահատությունները համարվում են անվնաս և իրականացվում են գերժամանակակից սարքավորումներով։

2009 թվականին մեր կլինիկան առաջինն էր Հայաստանում, որ սկսեց բուժել նախկինում անբուժելի կերատոկոնուս հիվանդությունը։ Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է և ստանում կոնի ձև։ Կերատոկոնուսը Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում վիրահատվում է քրոսլինկինգ (Cross-Linking) մեթոդով, ինչը ենթադրում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթների օգնությամբ։

Բաժնի Աշխատակազմ

Բաժնի Աշխատակազմ

Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյան
Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյան
Աչքի էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ
Արաքսյա Նորայրի Առաքելյան
Արաքսյա Նորայրի Առաքելյան
Ակնաբույժ, Միկրովիրաբույժ