Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքի Գործունեությունը

Վլադիմիր Ավագյան բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը տրամադրում է բուժման առաջադեմ տարբերակներ և հոգատար, անհատականացված խնամք՝ համապատասխան բուժառուի հատուկ կարիքներին:

Համատեղելով դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ոլորտները՝ մենք վերականգնում ենք պացիենտի առողջությունը՝ միաժամանակ համոզվելով, որ նա ունի իր ակնկալած արտաքին տեսքը: Սա մեր բաժանմունքի անձնակազմին հնարավորություն է տալիս ապահովելու արդի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժական խնամք՝ շտկելու ցանկացած պացիենտի բնածին կամ ձեռքբերովի խնդիրները:

Ձեզ համար ամենահամապատասխան բուժումը պլանավորելիս մենք էապես կարևորում ենք ձեր կարծիքը, մտահոգություններն ու նպատակները:

Բաժանմունքի դիմածնոտային վիրաբուժության բլոկում իրականացվում են բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները, այդ թվում՝ Սեպտոպլաստիկա, Օտոպլաստիկա, Ռինոպլաստիկա և Գենիոպլաստիկա:

Բաժանմունքի պլաստիկ վիրաբուժության բլոկում մենք կենտրոնանում ենք մարմնի ֆունկցիայի և/կամ արտաքին տեսքի բարելավման վրա՝ վերականգնողական կամ կոսմետիկ տեխնոլոգիաների միջոցով։

Բաժնի Աշխատակազմ

Բաժնի Աշխատակազմ

Սամվել Սուրենի Վարդանյան
Սամվել Սուրենի Վարդանյան
Պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար
Նորայր Աթանեսի Միքայելյան
Նորայր Աթանեսի Միքայելյան
Դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ
Ռոզա Արամի Ղևոնդյան
Ռոզա Արամի Ղևոնդյան
Դիմածնոտային վիրաբույժ