ՎԱՐԻԿՈԶԻ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ | ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ԱՅՍ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻՑ

Ցանկացած ստատիկ ծանրաբեռնվածություն, անկախ նրանից, խոսքը գնում է կանգնած, թե նստակյաց կենսակերպի մասին, վարիկոզ հիվանդության առաջացման և զարգացման ռիսկ է կրում։ Նման կենսակերպի դեպքում բարդանում է ստորին վերջույթների երակների ճիշտ աշխատանքը։

ՎԱՐԻԿՈԶԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՆ ⮯

  • ⇨ Ավելորդ քաշը,
  • ⇨ Հղիությունը,
  • ⇨ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
  • ⇨ Մեծ ծանրությունների հետ կապված աշխատանքը,
  • ⇨ Խիստ շոգ միջավայրում աշխատանքը,
  • ⇨ Անհարմար կոշիկ կրելը և անհարմար հագուստը:

Միայն արտահայտված երակները չեն, որ պացիենտին հուշում են հիվանդույան առաջացման մասին։ Ավելի վաղ փուլերում ևս կան ախտանիշներ, որոնք նկատելու դեպքում հնարավոր է փորձել #ԿԱՆԽԵԼ այս պաթոլոգիայի զարգացումը։

Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻՆ

  • ⇨ Հոգնածության և/կամ ծանրության զգացում ոտքերում,
  • ⇨ Ծայրամասային այտուցներ,
  • ⇨ Գիշերային մկանային ջղաձգումներ,
  • ⇨ Մազանոթային ցանցերի առաջացում։

♡ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ♡
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն
Հեռ․՝ 010-56-03-03 
Հասցե՝ ք․ Երեևան, Մոսկովյան 15, 0001

Լիցենզիա՝ Կ- XX-000968, Տրված՝ 10.04.2007 
Գովազդի թույլտվություն՝ № ԲՄԳ-00029