
Առաջին անգամ ՀՀ-ում Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքում ներդրվել են Penumbra ֆիրմայի ժամանակակից #թրոմբոասպիրացիոն սարքավորումներն ու էմբոլիզացիոն նյութերը, որոնք արդեն պատրաստ են կիրառման։ Penumbra ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Laeka ՍՊ ընկերությունն է:
Օրեր առաջ մեր արտասահմանցի գործընկերոջ՝ Միքս Լորմանիսի ղեկավարությամբ բաժանմունքի մասնագետներն անցել էին հատուկ գործնական դասընթաց «Ծայրամասային անոթների ասպիրացիոն թրոմբէկտոմիա» և «էմբոլիզացիա» թեմաներով։ Թրոմբոասպիրացիայի եղանակը նախատեսված է սուր զարկերակային և երակային թրոմբոզների բուժման համար։
⚕ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ️♡