Էնդոսկոպիկ ուրոլոգիայի կլինիկա

Բաժանմունքի Գործունեությունը

Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ ուրոլոգիայի կլինիկան ունի հարուստ պրակտիկա տղամարդկանց և կանանց միզուղիների խնդիրների և տղամարդկանց վերարտադրողական օրգանների խանգարումների գերճշգրիտ ախտորոշման և հաշվարկված բուժման գործում:

Քաղցկեղի բուժումից մինչև պտղաբերության վերականգնում, երիկամաքարային հիվանդության բուժումից մինչև անմիզապահության բուժում և նույնիսկ տղամարդու միզասեռական օրգանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ մասնագետների կողմից տրամադրվող առողջապահական խնամքը վերաբերում է ուրոլոգիայի բոլոր ասպեկտներին:

Կլինիկայի անձնակազմը համալրում են բազմաթիվ ենթամասնագիտություններում վերապատրաստված ուրոլոգներ, որոնք մասնագիտացած են նորագույն վիրաբուժական սարքավորումների օգտագործման մեջ:

Փորձագետների հմուտ թիմն ըստ պացիենտի կարիքների համագործակցում է ԲԿ-ի այլ մասնագիտական ոլորտների բժիշկների հետ, որպեսզի տրամադրի ցանկացած պացիենտի խիստ բարդ կարիքներին համապատասխան խնամք։

Բաժանմունքի մասնագետներն ունեն հարուստ փորձ և իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր արդի սարքավորումները ճշգրիտ հետազոտություններ իրականացնելու և ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս միշտ բացահայտել լավագույն, հաշվարկված բուժման տարբերակը և ստանալ կանխատեսելի արդյունքներ։ Որպես նորագույն վիրաբուժական սարքավորումների կիրառման առաջամարտիկներ՝ կլինիկայի մասնագետները հզորացրել են առողջապահության ներկայիս ստանդարտները:

Այստեղ ժամանակակից մեթոդներով ախտորոշվում և բուժվում են ուրոլոգիական հիվանդությունների լայն շրջանակ, այդ թվում՝

  • Երիկամաքարային հիվանդություն
  • Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա (գերաճ)
  • Արական անպտղություն
  • Էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ)
  • Շագանակագեղձի քաղցկեղ
  • Միզապարկի քաղցկեղ
  • Ամորձիների քաղցկեղ
  • Երիկամների քաղցկեղ
  • Միզուղիների անմիզապահություն և այլն:
Բաժնի Աշխատակազմ

Բաժնի Աշխատակազմ

Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Էնդոսկոպիկ ուրոլոգիայի ծառայության ղեկավար
Հայկազ Յուրիի Անտոնյան
Հայկազ Յուրիի Անտոնյան
Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ
Տիգրան Յուրիի Անտոնյան
Տիգրան Յուրիի Անտոնյան
Ուրոլոգ, Անդրոլոգ, ՈՒռուցքաբան