Ցանկացած ստատիկ ծանրաբեռնվածություն, անկախ նրանից, խոսքը գնում է կանգնած, թե նստակյաց կենսակերպի մասին, վարիկոզ հիվանդության առաջացման և զարգացման ռիսկ է կրում։ Նման կենսակերպի դեպքում բարդանում է ստորին վերջույթների երակների ճիշտ աշխատանքը։
ՎԱՐԻԿՈԶԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՆ ⮯
- ⇨ Ավելորդ քաշը,
- ⇨ Հղիությունը,
- ⇨ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
- ⇨ Մեծ ծանրությունների հետ կապված աշխատանքը,
- ⇨ Խիստ շոգ միջավայրում աշխատանքը,
- ⇨ Անհարմար կոշիկ կրելը և անհարմար հագուստը:
Միայն արտահայտված երակները չեն, որ պացիենտին հուշում են հիվանդույան առաջացման մասին։ Ավելի վաղ փուլերում ևս կան ախտանիշներ, որոնք նկատելու դեպքում հնարավոր է փորձել #ԿԱՆԽԵԼ այս պաթոլոգիայի զարգացումը։
Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻՆ
- ⇨ Հոգնածության և/կամ ծանրության զգացում ոտքերում,
- ⇨ Ծայրամասային այտուցներ,
- ⇨ Գիշերային մկանային ջղաձգումներ,
- ⇨ Մազանոթային ցանցերի առաջացում։
♡ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ♡
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն
Հեռ․՝ 010-56-03-03
Հասցե՝ ք․ Երեևան, Մոսկովյան 15, 0001