Ներանոթային (էնդովասկուլյար) միջամտությունները բժշկության մոտեցումներից են, որոնք կիրառվում են բազմաթիվ անոթային հիվանդությունների բուժման համար՝ թույլ տալով իրականացնել բուժում՝ առանց բաց վիրահատության անհրաժեշտության։
Էնդովասկուլյար միջամտությունները թույլ են տալիս շտկել բարդ անոթային խնդիրները փոքր պունկցիոն անցքերից, քիչ տրավմատիկ են, կատարվում են տեղային անզգայացման պայմաններում՝ անգիոգրաֆիկ հսկողությամբ։ Էնդովասկուլյար միջամտություններից հետո վերականգնողական շրջանը սովորաբար շատ կարճ է տևում (անհատական), և նվազագույնի են հասցված հետվիրահատական բարդությունները։
Ներանոթային միջամտությունները կիրառվում են ⮯
- անոթներում խցանումների կամ նեղացումների,
- վարիկոզ հիվանդության,
- անևրիզմաների,
- որոշ նորագոյացությունների էմբոլիզացիայի,
- թրոմբոզի առկայության պարագաներում
® Հերթագրվելու համար և հարցերի դեպքում ուղիղ կապ հաստատել #ԱվագյանԲԿ-ի տեղեկատու մասնագետներին՝ 010-56-03-03 հեռախոսահամարով։
♡ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ♡
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն
Հասցե՝ Ք․ Երեևան, Մոսկովյան 15, 0001
Լիցենզիա՝ Կ- XX-000968, Տրված՝ 10.04.2007
Գովազդի թույլտվություն՝ № ԲՄԳ-00029