ՍՈՍՆՁԱՅԻՆ ՕԲԼԻՏԵՐԱՑԻԱ

Սոսնձային օբլիտերացիան քիչ ինվազիվ վիրահատական մեթոդ է, որն օգտագործվում է վարիկոզ երակների բուժման համար: Այս մեթոդը ենթադրում է երակի ներսում հատուկ կենսասոսնձի ներարկում, որը նպաստում է երակի փակմանը՝ վերացնելով արյան հետհոսքը:

ՍՈՍՆՁԱՅԻՆ ՕԲԼԻՏԵՐԱՑԻԱՆ ՈՒՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ⮯

  • • Անցավ միջամտություն է (հնարավոր է իրականացնել առանց ցավազրկման),
  • • Կատարվում է առանց կտրվածքների, հետևաբար սպիներ չեն մնում,
  • • Արագ, արդյունավետ ու անվտանգ մեթոդ է,
  • • Սոսնձային օբլիտերացիայից հետո կարիք չի լինում կրել էլաստիկ զուգագուլպաներ, ինչը լրացուցիչ առավելություն է հատկապես շոգ եղանակին,
  • • Պացիենտը միջամտությունից անմիջապես հետո լքում է կլինիկան և կարող է վերադառնալ իր առօրյային։

Սոսնձային օբլիտերացիայի ողջ ընթացքը վերահսկվում է ուլտրաձայնի հսկողությամբ։

® Հերթագրվելու համար և հարցերի դեպքում ուղիղ կապ հաստատել #ԱվագյանԲԿ-ի տեղեկատու մասնագետներին՝ 010-56-03-03 հեռախոսահամարով։

♡ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ♡ 
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն 
Հասցե՝ Ք․ Երեևան, Մոսկովյան 15, 0001

Լիցենզիա՝ Կ- XX-000968, Տրված՝ 10.04.2007  
Գովազդի թույլտվություն՝ № ԲՄԳ-00029