Գտնել բժիշկ ըստ որոնման
 
Գտեք ձեզ բժշկին՝ նշելով նրա անունը կամ բաժանմունքը

Կցանկանայինք հակիրճ ներկայացնել կենտրոնի ստեղծման հիմնախնդիրներն ու նախադրյալները:

Ապրելով գիտատեխնիկական նվաճումներով հագեցած 21-րդ դարում, տալով մինչ այժմ անբացատրելի թվացող բազում հարցերի և երևույթների սպառիչ պատասխանը` անհերքելի են նաև բժշկության ոլորտում կատարված ու կատարվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ այսօր դարձել են ոչ միայն բուժելի, այլ նաև կանխարգելի:

Սակայն սա մի բնագավառ է, որը մշտապես կարիք ունի զարգացման ու նորագույն նվաճումների, քանզի առանց առողջության մարդուն հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի ձգտումը` նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու: Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ մարդկության զարգացումն ի հայտ է բերում նաև իրեն բնորոշ հիվանդություններ, կամ ժամանակի ընթացքում, այսպես ասած, երիտասարդանում են արդեն անցյալում մնացած բազում հիվանդություններ, ուստի ինքս` լինելով բժիշկ, տարիների բովով անցած վիրաբույժ, տեսնելով ինչպես կյանքով լի նորածնի խաղաղ ժպիտը, այնպես էլ մահվան ճիրաններում հայտնված մարդու տառապանքը, իմ համախոհների հետ միասին մեր պարտքը համարեցինք մեր լուման ներդնել աստվածահաճո այս առաքելությանը` հիմնելով ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն, որտեղ աշխատող յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող ամեն մի չարիքի դեմ` պարգևելով մարդուն առողջություն և կյանքով լի առողջ հոգի:

Սիրելի այցելունե՛ր,

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը համաշխարհային կարգի առողջապահություն է իրականացնում շուրջ 20 տարի։ Հիմնադրման պահից մինչ օրս մեզ համար սկզբունքային է բժշկական օգնության որակի շարունակական բարելավմանն ուղղված ջանքեր ներդնելով գերազանցել մեր հաճախորդների ակնկալիքները։

«Ավագյան» կենտրոնի բոլոր բաժանմունքները հագեցած են նոր սերնդի ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Մեզ վստահելով Ձեր առողջությունը դուք կստանաք բժշկական խորհրդատվություն, բարձր ճշգրտության լաբորատոր ու ախտորոշիչ հետազոտություններ և համալիր բժշկական օգնություն։

Ձեր առողջությունը մեր կարևորագույն հաջողությունն է, ուստի կենտրոնը մշտապես շեշտը դնում է բժիշկների մասնագիտական թիմի վերապատրաստումների ու կարողությունների զարգացման, ինչպես նաև վերջին սերնդի սարքավորումների ձեռքբերման վրա։

Որպես ԲԿ-ի գլխավոր տնօրեն, ինձ համար առաջնային է այս գործընթացների որակի վերահսկողությունն ու բարեխիղճ ընթացքը:

Առողջ եղեք։

Մեր բժիշկները

Բժշկական կենտրոնում աշխատում են պրոֆեսորներ, դոկտորներ, գիտության թեկնածուներ, կատարվում են բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ։ Մեր բժիշկ-մասնագետները պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների և միջազգային գիտաժողովների։

Գայանե Գառնիկի Գրիգորյան
Գայանե Գառնիկի Գրիգորյան
Փոխտնօրեն հիվանդանոցային գծով
Տիգրան Լևի Սուլթանյան
Տիգրան Լևի Սուլթանյան
Անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն
Տիգրան Աշոտի Քամալյան
Տիգրան Աշոտի Քամալյան
Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ
Անդրեաս Հորստ Դեկերս
Անդրեաս Հորստ Դեկերս
Ողնաշարաբանության կլինիկայի ղեկավար
Ենոք Սերյոժայի Աբրահամյան
Ենոք Սերյոժայի Աբրահամյան
Ողնաշարաբանության բաժանմունքի վարիչ
Հայկազ Յուրիի Անտոնյան
Հայկազ Յուրիի Անտոնյան
Էնդոսկոպիկ ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ
Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյան
Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյան
Աչքի էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ
Կատարինե Հարությունի Դրամփյան
Կատարինե Հարությունի Դրամփյան
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ
Սամվել Սուրենի Վարդանյան
Սամվել Սուրենի Վարդանյան
Պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար
Նորայր Աթանեսի Միքայելյան
Նորայր Աթանեսի Միքայելյան
Դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ
Արտաշես Լևոնի Շիգանյան
Արտաշես Լևոնի Շիգանյան
ՄՌՇ ծառայության ղեկավար
Լիանա Ռոբերտի Հովհաննիսյան
Լիանա Ռոբերտի Հովհաննիսյան
Ռենտգեն ախտորոշման բաժանմունքի վարիչ
Իրինա Ներսիկի Խաչատուրյան
Իրինա Ներսիկի Խաչատուրյան
Սրտաբան, Սրտանոթային ախտորոշման մասնագետ
Հովսեփ Ջիվանի Ռևազյան
Հովսեփ Ջիվանի Ռևազյան
Ուլտրաձայնային հետազոտման մասնագետ
Արսեն Գևորգի Վահրամյան
Արսեն Գևորգի Վահրամյան
Օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ
Նարինե Յուրիկի Ռափյան
Նարինե Յուրիկի Ռափյան
Ռադիոլոգ, Դուպլեքս հետազոտման մասնագետ

Ոչ թե ավելացնել տարիներ ձեր կյանքին, այլ առողջ կյանք ձեր տարիներին

Բլոգ

Հետևեք առողջապահական նորություններին, հրապարակված նյութերին և լավագույն մասնագետների խորհուրդներին, եղեք տեղեկացված և բարելավեք ձեր առողջությունն ու կյանքի որակը

 
ՍԿԼԵՐՈԹԵՐԱՊԻԱ
Սկլերոթերապիան համարվում է վարիկոզ հիվանդության տարբեր ձևերի (ինչպես նոր սկսվող մազանոթային ցանցերի, այնպես էլ վարիկոզ հանգույցների) բուժման մեթոդ: Այս միջամտությունը ենթադրում է ախտահարված երակների խցանման գործընթաց, որն իրականացվում է բարակ ասեղով ներարկման միջոցով։ Արդյունքում երակը փակվում և ժամանակի ընթացքում ներծծվում է։ 1-ից 3 ամիսների ընթացքում պացիենտն ազատվում է խնդրից։
 
ՍՈՍՆՁԱՅԻՆ ՕԲԼԻՏԵՐԱՑԻԱ
Սոսնձային օբլիտերացիան քիչ ինվազիվ վիրահատական մեթոդ է, որն օգտագործվում է վարիկոզ երակների բուժման համար: Այս մեթոդը ենթադրում է երակի ներսում հատուկ կենսասոսնձի ներարկում, որը նպաստում է երակի փակմանը՝ վերացնելով արյան հետհոսքը: Սոսնձային օբլիտերացիան անցավ միջամտություն է (հնարավոր է իրականացնել առանց ցավազրկման), կատարվում է առանց կտրվածքների և սպիներ չեն մնում, արդյունավետ ու անվտանգ մեթոդ է, միջամտությունից հետո կարիք չի լինում կրել էլաստիկ զուգագուլպաներ, պացիենտը միջամտությունից անմիջապես հետո լքում է կլինիկան և կարող է վերադառնալ իր առօրյային։
 
ՎԱՐԻԿՈԶԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Վարիկոզի բուժման բոլոր մեթոդներն արդյունավետ են։ Վիրահատական եղանակի ընտրությունը պայմանավորված է պացիենտի անհատական առանձնահատկությունների գնահատմամբ և նպատակահարմարությամբ։ Ախտորոշման և բժիշկ-պացիենտ մանրամասն զրույցի արդյունքում պացիենտն ինքն էլ է մասնակցւմ վիրահատական միջամտության տարբերակի ընտրությանը: Վարիկոզի բուժման տարածված մեթոդներն են բԲաց կամ դասական վիրահատությունը, ներերակային լազերային կոագուլյացիան, ռադիոհաճախային աբլացիան, սոսնձային օբլիտերացիան, մեխանոքիմիական աբլացիան, սկլերոթերապիան։